Եթե Հայկ Մարությանը լավ է աշխատել, թող մնա, եթե ոչ՝ պետք է հեռանա. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայկ Մարությանը ընտրվել է քաղաքական ուժի ունեցած լեգիտիմության և բարձր հեղինակության հաշվին: Եթե Արայիկ Հարությունյանն ասում է, որ նա չի սատարել քաղաքական ուժին, ապա տարօրինակ է, թե ինչպես կարող է մարդը տվյալ քաղաքական ուժով գալ, այնուհետև չսատարել այդ քաղաքական ուժին: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Պետք է գնահատական տալ Հայկ Մարությանի գործունեության արդյունավետության վերաբերյալ, եթե Հայկ Մարությանը լավ է աշխատել, թող մնա, եթե ոչ՝ պետք է հեռանա»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ ինքը տեսնում է և՛ փոփոխություններ, և՛ մի շարք թերացումներ»:

Իմքայլական պատգամավորն անդրադարձավ նաև Հայկ Մարությանի հրամանով վերջին օրերին ապօրինի շինությունների ապամոնտաժումներին. «Ողջունում եմ ապամոնտաժման քայլը: Բայց ես զարմանում եմ, թե այդքան տաղավարներ ինչպես են առաջացել և հանկարծ մեկ օրում դրանք նկատեցին և սկսեցին ակտիվ պայքար մղել դրանց դեմ: Նախևառաջ պետք է հենց սկզբում կանխարգելվեր այդ ապօրինի շինությունների կառուցումը»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ քաղաքապետի գործունեության մեջ տեսնում է բազմաթիվ թերացումներ. «Ես Հայկ Մարությանի ուսուցիչը չեմ, չեմ ցանկանում գնահատական տալ, բայց առաջիկայում կհնչեցնեմ, ես ուզում եմ, որ գնահատականները հնչեն օբյեկտիվ ուսումնասիրությունների հիման վրա»,- նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: