Ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք ներխուժումը փորձ է՝ վիժեցնելու նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունները։ Այս մասին մայիսի 19-ին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ պայմանավորվածությունների թվում էր նաև տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը։ «Համաձայն այն պայմանավորվածությունների, որ մենք ունենք, Հայաստանն ստանում է երկաթուղային հաղորդակցություն Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ: Իհարկե, նաև Ադրբեջանն է ստանում …

