Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Թուրք պատգամավորների կարծիքով՝ այդ հայտարարությունն անխուսափելիորեն կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: «Մենք խստորեն դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ և մերժում ենք այդ «անհիմն զրպարտությունը», որը քաղաքական իմաստով …

