Բաքուն առաջարկում է քարտեզների փոխանակում գերիների հետ, քանի որ ականազերծումը միլիոններ է արժենալու. Սիրանուշ Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բաքուն շանտաժի լեզվով է խոսում: Ականազերծումները Բաքվի համար միլիոնավոր դոլարներ է արժենալու և տևական ժամանակ է պահանջվելու, որպեսզի արագ հասնեն արդյունքի, ուստի առաջարկում են քարտեզների փոխանակում ռազմագերիների հետ։ Այս մասին հայտարարեց «Ի՞նչ քայեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՄԻԵԴ-ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Փաստաբանի խոսքով՝ այդ տարածքները հանձնելուց հետո քարտեզները այլևս մեծ նշանակություն չունեն հայկական կողմի համար։ Սահակյանի խոսքով՝ Բաքուն անկախ հայկական կողմի պահանջներ կատարելու պատրաստակամությունից, պետք է կատարի միջազգային պարտգավորությունները՝ հայրենադարձնի բոլոր ռազմագերիներին, խախտման դեպքում հասկանա պատասխանատվության վտանգը։

Անդրադառնալով ՀՀ Կառավարության գործադրած ջանքերին, Սահակյանը նշեց, որ իրավական գործընթացի տեսանկյունից լուրջ ջանքեր են գործադրվել:

Փաստաբանը հավելեց, որ որ Բաքվի հանցագործությունների քաղաքական արձագանքը պատշաճ չէ. «Շուրջ ութ ամիս անց չունենք ամբողջական պաշտոնական թվեր հա ռազմագերիների առնչությամբ, ավելին՝ ունենք փաստեր, որ մասշտաբային պատերազմական հանցագործություններ են տեղի ունեցել, սակայն միջազգային հնարության արձագանքը չի գոհացնում։ Չունենք պատշաճ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում: