Նոր ներդրումային ծրագիր 174 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ. «Մասդար» ընկերությունը ճանաչվել է մրցույթի հաղթող

Լուրեր

18.11.2026 | 12:22
Հայաստանի գազամատակարարման համակարգը պատրաստ է ձմռանը․ «Գազպրոմ Արմենիա»
18.11.2026 | 12:18
Խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանում իմ հանդիպման հիմնական թեման կլինի․ Գերմանիայի ԱԳ նախարար
18.11.2026 | 12:10
Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ-ն բյուջեի նախագիծը կքննարկի // Քամու ուժգնացում է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 12:09
Աշխարհի առաջին ռակետը հաղթանակով է մեկնարկել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 12:04
Հայաստանում սննդամթերքի, կոշկեղենի, ավտոպահեստամասերի և այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր են իրականացվում
18.11.2026 | 12:01
Nvidia-ն մերժել է Ջենսեն Հուանգի՝ գլխավոր տնօրենի պաշտոնին վերադառնալու առաջարկը
18.11.2026 | 11:52
Ինչքա՞ն է բյուջեի ճեղքվածքը այս տարի․ Նարեկ Կարապետյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 11:44
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն է քննարկել
18.11.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.11.2026 | 11:38
Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը․ ՀՌՀ-ի անունից մեկնաբանություններ են հրապարակվել
18.11.2026 | 11:31
Ուկրաինան Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարանների է հարվածել․ տուժածներ կան
18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
Բոլորը

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից մեկը հանդիսացող Մասդար ընկերությունը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող. տեղեկանում ենք Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից:

«ՀՀ կառավարության կողմից հայտարարված միջազգային մրցույթում Մասդարն ի սկզբանե առաջարկել էր 0,0299 ԱՄՆ դոլար կՎտժ սակագինը։ Մրցութային փուլում ընկերությունն առաջարկեց 0,0290 ԱՄՆ դոլար կՎտժ վերջնական սակագինը։

200 Մվտ հզորությամբ արևային կայանը տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում, որտեղ արևային ճառագայթումը բավականին բարենպաստ է նման նախագծերի համար, իսկ տեղանքը՝ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու տեսանկյունից՝ ոչ բարենպաստ։

Ծրագիրը բաղկացած է լինելու մի քանի փուլերից՝ ծրագրի նախագծում, ֆինանսավորում, կառուցում և շահագործում։ Մասդար ընկերությանը և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (այսուհետ՝ ԱՆԻՖ) պատկանելու են համատեղ ընկերության բաժնեմասերի համապատասխանաբար 85%֊ը և 15%֊ը։

Այս առիթով Մասդարի տնօրեն Մոհամադ Ալ Ռամահին ասաց. «Ճանաչվելով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող՝ սկիզբ է դրվում մեր գործընկերներ ԱՆԻՖ֊ի և ՀՀ կառավարության հետ համագործակցության նոր և հետաքրքիր փուլի։ Սա կարևոր էջ է Հայաստանի՝ դեպի մաքուր էներգիա անցում կատարելու ճանապարհին։ Ցածր արժեքով արևային էներգիան կօգնի խթանել նոր ոլորտներ, ստեղծել աշխատատեղեր և երկիրը տանել դեպի ծաղկուն և իրապես կայուն ապագա։ Մասդարը հպարտ է աջակցել Հայաստանին՝ հասնելու վերականգնվող էներգետիկայի ոլորտում իր հավակնոտ թիրախներին։ Առաջիկայում անհամբեր ենք դիտարկել երկրում այնպիսի հնարավորություններ, որոնք կունենան մաքուր էնէրգիայի ենթակառուցվածքը զարգացնելու մեծ ներուժ»։

Իր հերթին ԱՆԻՖ֊ի տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց. «Մենք բոլոր մակարդակներում բավական մեծ աշխատանք ենք իրականացրել այս ծրագիրը կյանքի կոչելու համար։ Թվում է, թե տարիներ շարունակ աշխատել ենք այս գործընթացի իրագործման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ մինչ այսօր սա ամենամեծ միանվագ ներդրումն է կանաչ տնտեսության մեջ և ամենամեծերից ժամանակակից Հայաստանի պատմության մեջ։ Մենք թե՛ հպարտ և թե՛ հաջողակ ենք Հայաստանի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման և դեպի վերականգնվող էներգետիկա էվոլյուցիայի այս կարևորագույն ճանապարհին ունենալ այնպիսի գործընկեր, ինչպիսին Մասդարն է»։

Ընկերության կողմից ներդրվելու է շուրջ 174 միլիոն ԱՄՆ դոլար։ Ծրագրի շրջանակներում կկառուցվի նաև նոր ենթակայան: Արևային կայանը կկառուցվի մոտ 500 հա տարածքի վրա, իսկ որպես հարակից օգուտներ, կստեղծվեն բազմաթիվ ուղղակի և անուղղակի աշխատատեղեր:

Մրցույթը՝ Մասդարի և ԱՆԻՖ֊ի 2019 թվականի նոյեմբեր ամսին ստորագրված՝ Հայաստանում 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ վերականգնվող էներգիայի նախագծերի մշակման վերաբերյալ պաշտոնական համաձայնագրի մաս էր կազմում: Հետագա քննարկումներ են ընթանում հաջորդ 200 ՄՎտ հզորությամբ կայանի ներդրման ծրագրի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: