Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Բաբարիկոն դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Բելառուսի Գերագույն դատարանը երկրի նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյին դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ ուժեղացված հսկողությամբ գաղութում։ Նրա նկատմամբ նաև տուգանք է կիրառվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Քանի որ դատավճիռը կայացրել է Գերագույն դատարանը, այն բողոքարկման ենթակա չէ։

Վիկտոր Բաբարիկոն ձերբակալվել էր 2020 թվականի հունիսին՝ նախագահի թեկնածու առաջադրվելուց մեկ ամիս անց։ Մեղադրող կողմը պահանջում էր 15 տարվա ազատազրկում։

Բաբարիկոն մեղադրվում է կոռուպցիայի ու փողերի լվացման մեջ։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքները, սակայն Բաբարիկոյի ենթակաները, որոնք անցնում են այս գործով, հետաքննության հետ գործարքի մեջ են մտել ու խոստովանական ցուցմունքներ տվել։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Բաբարիկոյին ու «Բելգազպրոմբանկի գործով» անցնող մյուս դատապարտյալներին համարում է «խղճի բանտարկյալներ»։

Տաթև Ֆռանգյան