Եթե ՔՊ-ականները մեզ ընտրեն, հարցրեք` ինչու ընտրեցին. Իշխան Սաղաթելյանը` ԱԺ պաշտոնների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
Բոլորը

Հարցին՝ եթե գնաք խորհրդարան, ստանձնելո՞ւ եք խորհրդարանական պաշտոնները, թե՞ ոչ: Այսօր հրավիրված ասուլիսում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը,  պատասխանելով այս հարցին, նշեց, որ ՍԴ եզրակացությունից հետո պարզ կլինի, հիմա դեռ վաղ է այդ մասին խոսել:

Անդրադառնալով հարցին՝ ձեր խմբակցության և «Պատիվ ունեմ» դաշինքի մանդատները բավարար չեն ընտրելու ընդդիմադիր ԱԺ փոխխոսնակ, ընդդիմությանը ընտրելու է, ձեր ձևակերպմամբ՝ «ազգադավ, թուրքի առջև չոքած» իշխանությունը, ձեզ համար ընդունելի՞ է, որ ձեզ ընտրեն այդ իշխանությունները՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Դա սահմանադրական փոփոխություններով ամրագրված պահանջ է, օրենքի պահանջ է, որ ընդդիմությունը պետք է ունենա փոխխոսնակ ու այդ հնարավորությունը ևս օգտագործի՝ ընդդիմության օրակարգը առաջ տանելու համար: Դա մենք չենք դիտարկելու ինչ-որ մեկին պաշտոնի բերելու փորձ, այլ ևս մեկ հնարավորություն՝ մեր պայքարին ուժ տալու համար»:

Սաղաթելյանը հավելեց, որ այս խորհրդարանի իշխող մեծամասնության հետ որևէ կուլիսային պայմանավորվածության չեն գնալու, դա բացառվում է. «Երբ որ մենք իրենց ընտրենք, այն ժամանակ կարող եք ասել՝ ինչի՞ ընտրեցիք, այս իշխանությանը համարում եք ազգադավ: Եթե իրենք մեզ կընտրեն, կհարցնեք՝ ինչու ընտրեցիք: Մենք իրենց չենք ընտրելու: Մեզ համար անընդունելու է իրենց ընտրելը և չենք ընտրելու: Իմիջիայլոց, դա իրենց կողմից բարի կամքի դրսևորում չէ, օրենքի պահանջ է»:

Մանրամասները՝ տեսանյութում: