Կամչատկայի իշխանությունները չեն հաստատել ԱՆ-26 մարդատար օդանավի՝ ծովն ընկնելու լուրը․ տարբեր վարկածներ են շրջանառվում

Լուրեր

14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
Բոլորը

Կամչատկայի երկրամասի փոխվարչապետ Ալեքսանդր Զաբոլիչենկոն չի հաստատել տեղեկություններն այն մասին, որ ռադարներից անհետացած ԱՆ-26 մարդատար ինքնաթիռն ընկել է ծովը, հաղորդում է «360» հեռուստաալիքը:

«Դրանք դեռևս հորինվածք են։ Ոչ մի պաշտոնական հաստատում չկա։ Ես չեմ հաստատում։ Ինչ է այնտեղ անում մամուլի ծառայությունը, ինչ մեկնաբանություններ է տալիս՝ չգիտեմ»,- հայտարարել է Զաբոլիչենկոն։

Մինչ այդ «360»-ը հաղորդում է, որ անհետ կորած ինքնաթիռի բեկորները հայտնաբերել են բլրի հետևում։ Այս մասին լրատվականին հայտնել է իրավիճակին ծանոթ տեղի բնակիչ։ Տղամարդը, ում հայրը եղել է անհետացած ինքնաթիռում, պատմել է, որ դրա բեկորները հայտնաբերվել են տունդրայի այն հատվածում, որտեղ մարդիկ որս են անում։

Տեղի մեկ այլ բնակիչ էլ նշել է, որ բեկորները հայտնաբերվել են Կիև կոչվող բլրի մոտ: Ինքնաթիռն ամբողջությամբ ոչնչացել է, բեկորների մի մասը ծովն է քշվել:

Ըստ Life Shot Telegram ալիքի՝ ԱՆ-26-ը, հնարավոր է, բախվել է ժայռին՝ օդանավակայանից չորս կիլոմետր հեռավորության վրա:

Հիշեցնենք՝ ԱՆ-26 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Պետրոպավլովսկ-Կամչատսկ-Պալանա չվերթը, այսօր առավոտյան կապի դուրս չի եկել։ ԱԻՆ տվյալների համաձայն՝ ինքնաթիռում 28 մարդ է եղել, այդ թվում՝ մեկ երեխա ու անձնակազմի 6 անդամ։

Տաթև Ֆռանգյան