Սննդամթերքի գնաճը 1 տարում կազմել է 8,8 %․ թանկացել են շաքարավազն ու ձեթը

Լուրեր

30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
Բոլորը

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունիսը 2020թ. հունիսի նկատմամբ) կազմել է 6.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.8% գնանկում: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Միայն սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել են 8.8%-ով, իսկ նախորդ ամսվա մայիսի համեմատ 2.4% գնանկում է արձանագրվել: Վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի և մրգի՝ 13.8% և 5.6% գնանկումները:

Բանջարեղենի ապրանքախմբում1 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 17.5% գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 13.8% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 9.0%, իսկ 2021թ.մայիսի համեմատ`5.6% գնանկում:

Մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի գնանկումը մայիսի համեմատ կազմել է 10.2%: Այս ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35 % տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.9 տոկոսային կետով:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գրանցվել է 10.4% գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 2.3% գնանկում: Ձվի գինը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ աճել է 41.4%-ով, իսկ 2021թ. մայիսի համեմատ գրանցվել է 8.1% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գրանցվել է 43.2% գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 1.0% գնանկում:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 20.2%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 4.8% գնաճ («Իշխան» ձկնատեսակի միջին գնաճը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ աճել է 23.5%-ով, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 5.5%-ով):

2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 6.6%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 1.2% գնաճ: Խոզի մսի գինը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ աճել է 25.0%-ով, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 6.0%-ով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 36.5%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 1.1% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ կազմել է 87.3%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 1.0%):

Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ կազմել է 8.7%, 2021թ. մայիսի համեմատ՝ 0.3%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 9.0% և 0.7%:

2021թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի ՝ 0.1%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.2% գնաճ: