Մարտի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ Կադաստրի կոմիտեի Կենտրոնի և Արաբկիրի սպասարկման գրասենյակներում՝ Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ուղեկցությամբ: Այցի շրջանակում փոխվարչապետը ծանոթացել Կադաստրի կոմիտեի աշխատանքների կազմակերպման ընթացքին, զրուցել է Կադաստրի կոմիտեի աշխատակիցների հետ, տեղեկացել աշխատանքային պայմաններին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: Սուրեն Թովմասյանը փոխվարչապետին է ներկայացրել Կադաստրի կոմիտեի գործունեության արդյունքները, մասնավորապես՝ …

