Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Քաղաքականություն
08.07.2021 | 19:50Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 4-8-ը կայանալիք Eternity-2021 («Հավերժություն-2021») զորավարժությունների կազմակերպման և պլանավորման առաջին նիստը։
Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու են Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը։
Նիստը տեղի է ունեցել Ցամաքային զորքերի զորավարժությունների վերահսկման կենտրոնական հրամատարությունում՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Էմմա Չոբանյան