Արդեն մեկ տարի է՝ ապրում ենք համավարակի պայմաններում: Կառավարության որդեգրած ռազմավարությունն էլ այն է, որ պետք է սովորել ապրել Քովիդ-19-ի հետ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ռազմավարությունն ունի երկրորդ մաս, որը չափազանց կարևոր է: Խոսքը պատվաստման մասին է: Իհարկե, պատերազմի և հետպատերազմական իրադրության պատճառով մենք գուցե անհրաժեշտ ուշադրություն չենք դարձրել …

