Ալիևի հրամանով Ադրբեջանում ստեղծվել են Արևելյան Զանգեզուրի ու Ղարաբաղյան տնտեսական շրջաններ. դրանում ընդգրկված է նաև Ստեփանակերտը

Լուրեր

30.10.2026 | 15:10
Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկրի տնտեսական շրջանների նոր բաժանման մասին։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նոր բաժանումը ենթադրում է 14 տնտեսական շրջաններ՝ նախկին 11-ի փոխարեն։ Տնտեսական շրջաններն են՝ Բաքվի, Նախիջևանի, Ապշերոն-խիզինի, Լեռնային Շիրվան, Գյանջա-Դաշքեսան, Ղարաբաղյան, Գազախ-Թովուզի, Գուբա-Խաչմազի, Լենքորան-Աստարայի, Կենտրոնական Արան, Միլ-Մուղանի, Շեքի-Զաքաթալայի, Արևելյան Զանգեզուրի, Շիրվան- Սալյանի։

Ավելացել են 3 նոր տնտեսական շրջաններ, որոնցից երկուսն ընդգրկում են պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները։ Դրանք են՝ Ղարաբաղյան ու Արևելյան Զանգեզուրի գոտիները։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն էլ դարձել է առանձին տնտեսական շրջան։

Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը ներառում է Ջաբրայիլի, Քարվաճառի, Կուբաթլուի, Լաչինի ու Զանգելանի գրավյալ շրջանները, որոնք պատերազմի հետևանքով հայտնվել են ադրբեջանական հսկողության տակ։ Փաստաթղթում նշվում է, որ այս 5 շրջանները մեկ տնտեսական գոտում միավորելը պայմանավորված է նրանով, որ դրանք երկար տարիներ գտնվել են Զանգեզուրի նահանգի կազմում։

Ղարաբաղյան տնտեսական շրջանի կազմում են Աղդամի, Շուշիի, Ֆիզուլիի, Տերտերի, Մարտունու, Ասկերանի շրջաններն ու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում գործունեություն ծավալել Արցախի Հանրապետության՝ հայկական վերահսկողության տարածքներում, Ալիևի հրամանագրում չի նշվում։

Փոխարենը ասվում է․ «Կարևոր է Ղարաբաղյան տնտեսական շրջանի ստեղծումը՝ դրա վերականգման ու այդ տարածաշրջանի արագ զարգացման ապահովման համար»։

Ի դեպ, այսօր հայտնի է դարձել, թե երբ են պատրաստվում Ադրբեջանի իշխանությունները բնակեցնել Արցախի գրավյալ տարածքում առաջին գյուղը․ Զանգելանի շրջանի «խելացի գյուղը» պատրաստ է լինելու 2022թ-ի հունվարին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար էլնուր Մամեդովը։

««Ազատագրված տարածքներում» մեկնարկել է «խելացի քաղաքների» ու «խելացի գյուղերի» շինարարությունը։ Սպասվում է, որ հաջորդ տարվա հունվարին Զանգիլանի «խելացի գյուղը» պատրաստ կլինի։ Այդ շրջաններում նաև կառուցվում են միջազգային օդանավակայաններ։ Ինչպես հայտնի է՝ շարունակվում է Ֆիզուլիի օդանավակայանի կառուցումը։ Սպասվում է, որ բացումը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 5-ին»,- ասել է Մամեդովը։

Էմմա Չոբանյան