Բրիտանական դատարանը Ալիևների ընտանիքի անդամներից 4 մլն ֆունտ է բռնագանձել՝ «ադրբեջանական լվացքատան» միջոցով փողերի լվացման համար

Լուրեր

30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամները շարունակում են բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում մնալ՝ կապված անօրինական միջոցների ստացման և փողերի լվացման սկանդալի հետ։

Խոսքն Իլհամ Ալիևի հորեղբոր՝ Ջալալ Ալիևի դստեր՝ Իզզաթ Խանիմ Ջավադովայի (նաև ներկայանում է որպես DJ Միքայելա Ջավ) և նրա ամուսնու մասին է, որոնք բնակվում են Լոնդոնում։ Ամուսինների կոռուպցիոն գործունեության մասին  Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության ուսումնասիրման կենտրոնի՝ OCCRP-ի հետաքննությանն արդեն անդրադարձել ենք։ Նրանց գործը պատրաստվում էր քննել բրիտանական դատարանը։

Ըստ «Evening Standard» պարբերականի՝ միլիոնատեր DJ-ն ու նրա ամուսինը 4 մլն ֆունտ սթեռլինգ են փոխանցել Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությանը՝ NCA-ին, այն բանից հետո, երբ ընդունել են, որ այդ գումարները Բրիտանիա են բերել անօրինական ճանապարհով՝ «ադրբեջանական լվացաքատան» միջոցով։

Իզզաթ Խանիմ Ջավադովան, որը ներկայանում է որպես DJ Միքայելա Ջավ, և նրա ամուսինը՝ Սուլեյման Ջավադովը կորցրել են Santander բանկում իրենց 4 հաշիվները, երբ հրաժարվել են վիճարկել իրավապահների մեղադրանքները, որ գումարները փոխանցվել են զարտուղի ճանապարհներով՝ օֆշորային փոխանցումներով՝ օգտագործելով 21 ընկերություններ, ինչը փողերի լվացում է։ Սակայն ամուսիններն ունեն ավելի քան 2 մլն ֆունտ սթերլինգ 6 այլ հաշիվներում, այդ թվում՝ 3-ը՝ Queen’s bank Coutts-ում։

Երկուշաբթի հայտարարելով խնդրի կարգավորման մասին՝ NCA-ի փաստաբան Ջոնաթան Հոլլն ասել է, որ առգրավման ենթակա 4 հաշիվները պատկանել են պարոն Ջավադովին ու անցել «ադրբեջանական լվացքատան» միջով։ Նա նշել է, որ գումարների տեղափոխման համար օգտագործվել են կեղծ ընկերություններ, որոնց միակ նպատակն այդ միջոցների ծագումը թաքցնելն էր և, հավանաբար, այդ ընկերություններից ստացած փողերը հանցավոր ծագում ունեն։

Բացի այդ՝ փաստաբանը նաև հավելել է, որ չնայած զույգի սառեցված հաշիվներում  6․4 մլն ֆունտից քիչ գումար է եղել, 4 մլն ֆունտի ստացումը «կարևոր ու նշանակալի ձեռքբերում» է։

«Այս 4 հաշիվների գումարները կեղծ ընկերություններից են»,- ասել է Հոլլը դատարանում։

Այս կեղծ ընկերությունները գումարների ծագումը թաքցնելու դեր էին կատարում։ Ինչ վերաբերում է մյուս դրամական միջոցներին, ապա NCA-ը չի հետաքննելու դրանք կամ այլ ակտիվներ, որոնք հայտնի է, որ կապված են Ջավադովների հետ։

Ջավադովների փաստաբան Ջեյմս Լյուիսն ասել է, որ իր հաճախորդներն ընդունում են, որ այդ 4 հաշիվների գումարները փոխանցվել են «ադրբեջանական լվացքատնից», սակայն օրենքը չեն խախտել։

Շրջանային դատավոր Վանեսա Բարայթսերը հաստատել է համաձայնությունը՝ նշելով, որ զույգն օգտագործել է «փողերի լվացման սխեմա»՝ գումարը տեղափոխելով «լվացքատան» միջոցով, և որ դա արդարացնում է դրա բռնագանձումը։

Չնայած NCA-ը համաձայնությունը հաջողություն է ներկայացնում, Ջավադովներից 4 մլն ֆունտի բռնագանձումը 10 մլն-ով պակաս է այն 14 մլն ֆունտից, որ, ըստ գործակալության պնդման, ի սկզբանե բերվել է երկիր «լվացքատան» միջոցով։

Լրատվամիջոցը գրում է, որ տիկին Ջավադովան Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի զարմուհին է՝ նախկին պատգամավոր Ջալալ Ալիևի դուստրը։ Նա Լոնդոն է եկել առնվազն 10 տարի առաջ, վիզա է տրվել Բրիտանիայի ՆԳ նախարարության կողմից։  Տիկին Ջավադովայի ամուսինը՝ Սուլեյման Ջավադովը, Ադրբեջանի էներգետիկայի նախկին փոխնախարար Գյուլմամմեդ Ջավադովի որդին է։

Դատարանին փաստաբանների կողմից ներկայացված փաստաթղթերում զույգը պնդում է, որ մեծ կարողություն ունեն Ադրբեջանում, անշարժ գույքի կայսրություն, որը ներառում է հյուրանոցներ, Բաքվում առտևտրի կենտրոններ, իրենց երկրում առաջատար օղի, կոնյակ, շամպայն արտադրող գործարան, նաև վարձակալության տրվող անշարժ գույք։

Նրանք նաև պնդում են, որ իրեն հարստությունը ժառանգել են նախնիներից, և իրենք հասարակության պարկեշտ անդամներ են՝ ինչպես Լոնդոնում, որտեղ ցանկանում են հաստատվել, այնպես էլ Ադրբեջանում։

Էմմա Չոբանյան