Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստում ներկայացնելով համաճարակային իրավիճակը, հայտնեց, որ կորոնավիրուսի հիվանդացության թվերն աճում են: «Նկատում ենք կորոնավիրուսով հիվանդացության թվերի ու վերարտադրության ցուցանիշի մի փոքր աճ, ինչը մեզ ևս մեկ անգամ «կարմիր լույսով» զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնենք պատվաստումների գործընթացը արագացնելուն»։ Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ իրականացրել են …

