Ամբերդ համայնքում գործարկվելու է շչակ
Հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻն-ը։
«Վարժանքի ընթացքում գործարկվելու է համայնքում առկա շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում: