Պուտինը կորզելու է Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ․ ՀՀ իշխանությունը չի կարողանալու մանևրել․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:48
Կրեմլի «Մատրյոշկա»-ն ՀՀ ընտրությունների մասին կեղծ լուրեր է տարածում՝ ի պատասխան ԱՄՆ սենատորների՝ Meta-ին և Google-ին ուղղված կոչին. The Insider
23.04.2026 | 19:39
Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին
23.04.2026 | 19:28
Մեր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:14
Մեր վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է. Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:01
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած
23.04.2026 | 19:00
Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:48
Եթե իշխանափոխության համոզմունք չունենայինք, ռեսուրս ու էներգիա չէինք ծախսի. Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:37
Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել է կրակ բացել Հորմուզի նեղուցն ականապատող իրանական նավերի վրա
23.04.2026 | 18:27
Վերջնական․ ովքեր են հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
23.04.2026 | 18:20
Իրանի աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա Բեռլինում կարմիր հեղուկ են ցողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:10
Աղազարյանի կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին // Վթար ավտոբուսի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 18:09
Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր, Ռաֆիկ Հարությունյանը 7-րդն է
23.04.2026 | 17:59
Վրաստանը հեռացվել է OGP-ից՝ ժողովրդավարության հետընթացի պատճառով
23.04.2026 | 17:51
ՌԴ-ն եվրոպական երկրներին մեղադրել է, իբր, «Կալինինգրադի գրավմանը նախապատրաստվելու մեջ»
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի հետ

-Հայաստանի անվտանգային համակարգի շուրջ այսպիսի իրադրություն է ստեղծվել. մի կողմից՝ կա անորոշություն՝ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության երաշխավո՞րն է, թե՞ ոչ, գիտեք Ստանիսլավ Զասի մերժման մասին, մյուս կողմից՝ այլ իրավիճակ է ստեղծվում, երբ Տաջիկստանին ՀԱՊԿ-ը, Լավրովի շուրթերով, խոստանում է, որ կաջակցի, եթե աֆղանական կողմից հարձակում լինի: Այս տարբերակումն ինչպե՞ս հասկանալ, պարո՛ն Բաբաջանյան:

-Նախ՝ ես շատ կարևոր եմ համարում, որ մեր հանրության շրջանում քննարկումներ են սկսվել ՀԱՊԿ-ի վերաբերյալ, ՀԱՊԿ-ում Հայաստանի դերակատարության և, առհասարակ, ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ, բայց այսպիսի հարցերը քննարկելիս էմոցիաները և մանիպուլյացիաները պետք է դնենք մի կողմ և պատկերն ավելի մեծ տեսնենք: ՀԱՊԿ-ը Ռուսաստանն է, և մենք ՀԱՊԿ-ում ենք, որովետև այդպես է ուզել Ռուսաստանը: Մենք այդ կառույցին ենք ապավինել և նրան ենք վերապահել մեր անվտանգային ամբողջ համակարգը: Որտեղից է գալիս Հայաստանի մեծ սպառնալիքը. Թուրքիայից, և ՀԱՊԿ-ին անդամակցել ենք հենց այդ սպառնալիքին դիմակայելու համար, հետևաբար՝ ՀԱՊԿ-ը ի սկզբանե հայ-թուրքական, այլ ոչ թե հայ-ադրբեջանական սահմանից եկող սպառնալիքին դիմակայելու համար է:

-Բայց ՀԱՊԿ-ի հետ պայմանագրերում այդ մասին նշված չէ:

-Առհասարակ ընդունում ենք, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի հովանու ներքո գործող ռազմաքաղաքական դաշինք է, հետևաբար՝ այն տարածվում է այն գոտիներում, որոնք ռուսական ազդեցության և հետաքրքրությունների դաշտում են, և այդ դաշտն ավարտվում է հայ-թուրքական սահմանին:

-Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի անվտանգային համակարգերը սերտաճման են գնում։ Այսինքն՝ ձեր նշած թուրքական սահմանից եկող վտանգը կարող է լինել նաև Ադրբեջանի կողմից, եթե Թուրքիան այնտեղ ռազմաբազա տեղակայի:

-Եթե մենք իսկապես նպատակ ունենք ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկումներ ծավալել, ինչի շուրջ շատ ռուս վերլուծաբաններ սադրում են մեզ, կարծում եմ՝ մենք միաժամանակ պիտի խիզախում ունենանք Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու: Եթե մենք լուրջ ենք տրամադրված ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում՝ ընդհուպ մինչև դուրս գալու շուրջ, որը ես իրատեսական չեմ համարում, քննարկումներ սկսելու, մենք պիտի այդ համարձակությունն ունենանք և մեր երկրի համար ամենամեծ սպառնալիք համարվող Թուրքիայի հետ խոսելու հնարավորություններ գտնենք: Կարծում եմ՝ Թուրքիան պատրաստ է խոսել, հասկանում եմ, որ Թուրքիան որոշակի պայմաններ ունի և օրակարգ ունի մեզ հետ խոսելու: Առհասարակ, մեր ինքնիշխանության և սուբյեկտայնության բանալին Թուրքիայի հետ մեր խոսելու ընդունակության, խոսելու անհրաժեշտությունն ըմբռնելու և ընկալելու հնարավորության մեջ է:

Խոսակցություններ կան նաև ռուսական ռազմաբազան ընդլայնելու մասին, ինչ եք կարծում՝ դա՞ է հենց մայիսի 12ից սկսված խնդրի լուծման միակ ճանապարհը, արդյո՞ք Ռուսաստանը կգնա այդ քայլերին, և Ադրբեջանը հետ կքաշի իր զորքերը: Ինչպե՞ս եք տեսնում սահմանի հարցի կարգավորումը:

-Ես կարծում եմ, որ Արցախի հարցը կարող է Ռուսաստանն իր համար ամբողջացած համարել, եթե Սյունիքի հարցը լուծի, Սյունիքում նա պետք է ունենա ռազմական ներկայություն՝ այս կամ այն ձևաչափով։ Ե՛վ մայիսի 12-ի իրադարձությունները, և՛ ուղղակի ներխուժումը մեր տարածք, որը հաջորդեց Լավրովի այցին, մի բանի մասին է վկայում. թուրքական կամ տվյալ դեպքում ադրբեջանական զորքերը ռուսական քաղաքականության ձեռքում գործիք են, առանց նրանց գործողությունների հնարավոր չէր դառնա, օրինակ, այսքան մեծ, ծավալուն օրակարգ դարձնել ռուսական ռազմական ներկայության հարցը Հայաստանի հարավում, այն դեպքում, երբ մայիսի 12-ին մենք արդեն ունեինք ռազմաբազայի 2 հենակետերի ներկայություն Սյունիքում: Մի իրողութուն, որը պետք է առնվազն կաշկանդեր Ադրբեջանին՝ դա չանելու, նույնիսկ եթե ներկա չլինեին, բայց նույնիսկ նրանց ներկայությունը չկաշկանդեց, հետևաբար՝ Ռուսաստանը որոշեց ավելի ընդլայնել իր ներկայությունը, ավելի հաստատուն դարձնել:

Միջադեպը օգտագործելով․․․

-Բնականաբար՝ այդ միջադեպը օգտագործելով, որպեսզի Երևանն ինքը նախաձեռնի այդպիսի խնդրանք, աղաչանք։ Նախօրեին Փաշինյանի և Պուտինի հանդիպման առանցքը հենց դա էր, և ցավալիորեն Փաշինյանն ուղղակի միջադեպ էր որակում այն, ինչ տեղի է ունեցել և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի սահմանների հետ։ Նա առնվազն չասաց, որ ադրբեջանցիները շարունակում են մեկ ամսից ավելի գտնվել Հայաստանի տարածքում, և որ դա Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է: Ես դեռևս չեմ հասցրել ամբողջությամբ յուրացնել Փաշինյան-Պուտին հանդիպման մանրամասները, բայց առաջին տպավորությունն այն է, որ Ռուսաստանի նախագահը Հայաստանի ժողովրդի վստահության մանդատը ստացած Փաշինյանից ստանալու է առավելագույնը, կորզելու է ամեն ինչ, և այլևս Հայաստանի իշխանությունները չեն կարողանալու մանևրել, շրջանցել շատ կարևոր հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ քննարկումներում կարող էր օգտակար լինել քաղաքական այլ դասավորությունը, օրինակ՝ ընտրությունների այլ ելքը: Մենք շատ խորը փոսի մեջ ենք, և գործող քաղաքական միջավայրը, երկու քաղաքական ուժերը, որոնք խորհրդարան են մտել, այդ փոսն ավելի են խորացնելու, և Հայաստանի իշխանությանն այդ փոսը գցելու ավելի մեծ ջանքեր են գործադրելու։ Սա լինելու է Ռուսաստանի և 5-րդ շարասյան առաջնորդությամբ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան