ԵՄ-ն տուգանել է Volkswagen-ին և BMW-ին ավելի քան 875 միլիոն եվրոյով

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Եվրահանձնաժողովը գերմանական երկու խոշորագույն ավտոարտադրողներին՝ Volkswagen-ին և BMW-ին տուգանել է ավելի քան 875 միլիոն եվրոյով։ Եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ ավտոարտադրողներն ապօրինի դավադրության մեջ են մտել դիզելային մեքենաների արտանետումների մաքրման տեխնոլոգիաների ոլորտում մրցակցությունը սահմանափակելու համար, գրում է Euronews-ը:

Volkswagen ընկերությունների խումբը, որում ներառված են Volkswagen-ն, Porsche-ն ու Audi-ն, համաձայնել են վճարել 502,362,000 եվրո, իսկ BMW-ն՝ 372,827,000 եվրո:

Նախագծի մաս կազմող Daimler-ը ստացել է լիակատար անձեռնմխելիություն և ազատվել տուգանքներից, քանի որ այն Բրյուսելին տեղեկացրել է գաղտնի պայմանավորվածության գոյության մասին: Ընկերությանը կարող էր սպառնալ 727 միլիոն եվրո տուգանք, եթե բացահայտումներով չներկայանար:

Բրյուսելը պարզել է, որ բազմազգ ընկերությունները միասին աշխատել են ավելի քան հինգ տարի (2009-ի հունիսից մինչև 2014-ի հոկտեմբեր)՝ ԵՄ միասնական շուկայում արդար մրցակցությունից խուսափելու համար: Նշվում է, որ ընկերությունները «կանոնավոր տեխնիկական հանդիպումներ» են անցկացրել՝ քննարկելու դիզելային ավտոմեքենաներից ազոտի օքսիդի վնասակար արտանետումները վերացնող նոր տեխնոլոգիաների զարգացումը:

Տաթև Ֆռանգյան