2021-ին կրկին մի շրջանակի այն կետին ենք հասնելու, որը սկսվել էր 1921-ին՝ Հայաստանի ռուս-թուրքական զավթմամբ և Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև բաժանումով: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նրա դիտարկմամբ՝ այս փակուղուց ելքը Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության ճանաչումն է, ինքնահռչակումը. «Դրանով մենք կուղղենք խոշորագույն այն ռազմավարական սխալը, …