Կոպիտ սխալ է «Բայրաքթարի» դեմ պայքարող Ֆրանսիայի առաջարկած ՀՕՊ միջոցներից չօգտվել․ ՌԴ-ն չի կարող մեզ բան ասել․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.01.2025 | 02:30
Միրզոյանն ու Բլինքենը նաև քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացը
15.01.2025 | 02:12
«Միմյանց ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է». հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
14.01.2025 | 23:07
Սկսում ենք բանակցություններ ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ․ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 23:03
Բաքվի դատարանը աշխատողների իրավունքների պաշտպան ակտվիստին 8 տարվա ազատազրկման է դատապարտել
14.01.2025 | 22:55
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ կժամանի ՀՀ․ Բլինքեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 22:51
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ռազմավարական գործակցության փաստաթուղթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 22:48
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.01.2025 | 22:33
ԻԼԻՊ-ը ծրագրել է սպանել Էրդողանի կուսակցության նահանգային ղեկավարին
14.01.2025 | 22:19
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել. քաղաքապետարան
14.01.2025 | 22:04
Իսրայելցի հարյուրավոր զինվորներ Գազայում հրադադարի կոչով նամակ են ստորագրել. AP
14.01.2025 | 21:49
ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրում են ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը․ ՈՒՂԻՂ
14.01.2025 | 21:41
Գյուլնազարյանը շտապում է․ ի՞նչ էր անում Փարաքարի համայնքապետի աշխատասենյակում փրայմըրիզի հաղթողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 21:28
Էրդողանի ազգայնական դաշնակիցը կրկին կասկածի տակ է դրել Աթենքի ինքնիշխանությունը հունական կղզիների նկատմամբ
14.01.2025 | 21:15
Սառը պատերազմ է սկսվում․ ՀՀ-ն հզոր մարտահրավերի առաջ է, ՌԴ-ի և Արևմուտքի միջև պիտի ընտրություն անի․ Անուշ Սեդրակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 20:59
Արայիկ Հարությունյանը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերը չեն դադարում, վերջինը եղել է այսօր ցերեկը և գիշերը. ըստ ՊՆ-ի՝ ադրբեջանցիները կրակ են բացել Գեղարքունիքի և Երասխի ուղղությամբ: Օրեր առաջ կրկին եղել են միջադեպեր, կարծես թե չի դադարում այդ ընթացքը, սա Ադրբեջանի ռազմական դիվանագիտությո՞ւնն է Հայաստանի նկատմամբ, և հետաքրքիր է՝ հանուն ինչի՞:

-Ոչ միայն ռազմական, այլև քաղաքական առումով դիվանագիտական քայլ է, որը հաշվարկելը, կարծում եմ, բարդ չէ, որովհետև խնդիրը հետևյալն է․ ընտրությունների ժամանակ Ադրբեջանն ուղղակի ստիպված էր ռազմական առումով դադար վերցնել, քանի որ կարգն է այդպես, ընտրությունների ժամանակ չեն միջամտում, աշխարհը զգուշացնում է, որ այդ ընթացքում չի կարելի: Այդ ընթացքում, երբ ռազմական առումով դադար էր, տեղի ունեցան քաղաքական գործընթացներ․ Միացյալ Նահանգները, Եվրոպան Ղարաբաղի կարգավիճակի և հարցի լուծման վերաբերյալ տեսակետներ հայտնեցին, այդ ընթացքում նաև Իլհամ Ալիևը Շուշի հրավիրեց իր երկրում ներկայացված տարբեր երկրների դեսպանների և Մինսկի խմբի անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները չգնացին Շուշի: Իսկ դա ուղիղ ազդանշան էր Ադրբեջանին, որ աշխարհը չի համարում, որ Լեռնային Ղարաբաղ տարածք գոյություն չունի և որ Ղարաբաղի հարց չկա։

Ալիևն ասում է, որ Ղարաբաղի խնդիր չկա, այն լուծված է և հասել է խաղաղության, և այդ առումով մտածված ու ճշգրիտ քայլեր է անում: Անում է քայլեր, որոնց պարագայում դու մոռանում ես Լեռնային Ղարաբաղը և խոսում ես Հայաստանից, Հայաստանի սահմաններից: Նույնիսկ հայկական լրատվական դաշտում արդեն ցանկացած հարցազրույց սկսում են Հայաստանի սահմաններին տեղի ունեցող գործընթացների մասին հարցից և ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին, այսինքն՝ նա խնդիրը տեղափոխել է Հայաստան-Ադրբեջան դաշտ, աշխարհին ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հարց չկա, դեռ հարց ունեմ Հայաստանի հետ, և այս տակտիկան է շարունակում: Շատ լավ կլիներ, որ 1994 թվականին, երբ Հայաստանը հաղթել էր, Հայաստանի իշխանություններն անեին այս նույն քայլերը:

-Հանգիստ չտային Ադրբեջանին նույնիսկ պարտված լինելու դեպքո՞ւմ:

-Այո՛, ոչ թե խոսեին, ասենք, պատերազմի, թե խաղաղության կամ վատի ու ավելի վատի միջև ընտրություն անելու մասին, այլ դրանից հետո անմիջապես գնային վերջնական լուծման և խաղաղության հաստատման ուղղությամբ: Իսկ Ալիևն ասում է՝ մենք կողմ ենք խաղաղության վերջնական փաստաթուղթ կնքելուն, և դա աշխարհի համար շատ հաճելի է հնչում, իսկ Հայաստանը դեմ է: Ժամանակին Հայաստանն ուներ այդ հնարավորությունը, թե ինչ էր բանակցում՝ չգիտեմ, և այս առումով Ալիևի քայլերն իր երկրի տեսանկյունից ճշգրիտ և հաշվարկված քայլեր են։ Ուրիշ խնդիր է, որ նա այդ նպատակին հասնելու համար շատ լուրջ պրոբլեմներ ունի: Ես համարում եմ, որ եթե մենք հասկանանք այն մոտիվացիան, որն իրագործում է Ալիևը մեր սահմաններին, և ճիշտ հետևություններ ու գործողություններ անենք, Ալիևը չի հասնի իր նշած նպատակին։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնալու է օրակարգում և այն քննարկվելու է:

-Հիշեցնեմ Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը, որ Արևմուտքը փորձում է իր ռազմական ներկայությունն Անդրկովկասում ընդլայնել և Ռուսաստանի շուրջ անկայունության գոտի ստեղծել՝ ստիպելով Ռուսաստանի մերձավոր կամ եղբայր ժողովուրդներին ընտրություն կատարել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ահա Ռուսաստանը հետևում է այդ գործընթացին:

-Գիտեք՝ եթե կա ինչ-որ ռազմական տեխնոլոգիա, որը Ռուսաստանն ունի և բավարարում է այն չափանիշներին, որ մեզ պետք է, և որով մեր անվտանգությունը բարձրանում է, խնդիր չկա, գնենք Ռուսաստանից, որովհետև թուղթ ունենք ստորագրած ռազմավարական գործընկերության և այլն։ Բայց երբ Ռուսաստանը չունի այդ զենքը, այսինքն՝ հակաօդային ՌԷՊ կոչվածը, որով կարելի է պայքարել «Բայրաքթար»-ների դեմ և բավականին արդյունավետ, որը պաշտպանողական զենք է, և Ռուսաստանը չունի, արտադրում է Ֆրանսիան ու առաջարկում է մեզ, և մենք դրան ընդառաջ քայլ չանենք, ես համարում եմ, որ դա կոպիտ սխալ կլինի, ու այստեղ ոչինչ չի կարող ասել Ռուսաստանը:

Ես համոզված եմ, որ եթե մենք քայլ անենք, որևէ մեկն էլ չի ասելու՝ մենք շարժվում ենք Հայաստանի շահերո՞վ, թե՞ Լավրովին դուր գալու շահերով։ Երբ շարժվեցինք Լավրովին դուր գալու շահերով, մենք տեսանք այն ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածությունը՝ պատերազմը սկսվեց, Շուշի մտան, նոր կանգնեցին, մենք այս եռակողմ ձևաչափի թե՛ սահմանազատումից, թե՛ տարանցիկ ճանապարհներից պետք է աշխատենք մաքսիմալ հեռու մնալ, պետք է կարողանանք այդտեղից դուրս գալ, բայց միայնակ չենք կարողանա։ Ընդ որում՝ այդտեղից դուրս գալուն չի օգնելու նաև Իրանը, որովհետև նա էլ իր խնդիրներն ունի, մեզ կարող է օգնել միայն Արևմուտքը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան