Ֆրանսիական զենքերը կհասնե՞ն Հայաստան. դեսպանի առաջարկն ու Երևանի արձագանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը՝ Բաքու և Արցախ այցից հետո
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
Բոլորը

44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակը պահպանվում է Սյունիքի, Գեղարքունիքի և Նախիջևանի առանձին ուղղություններով: Հայաստանն այս խնդիրները կարգավորելու հարցում մերժում ստացավ անվտանգության երաշխավոր համարվող դաշինքից՝ ՀԱՊԿ-ից, որի առանցքային դերակատարը Ռուսաստանն է: Այս իրողություններին զուգահեռ՝ ֆրանսիական կողմը հայտարարում է, որ պաշտոնական Փարիզը պատրաստ կլինի քննարկել պաշտպանության ոլորտում հայկական իշխանությունների բոլոր հայտերը։

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի այս հայտարարությանը, որը նա արել էր նախորդ շաբաթվա վերջին: Factor TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ Հայաստանի վարչապետի աշխատակազմից և ԱԳ նախարարությունից՝ արդյո՞ք քննարկում են ռազմական օգնության հարցով դիմել Ֆրանսիային, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Իշխանական կուսակցության վարչության անդամ, ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ փոխանցեց՝ այդ հարցով պաշտպանական գերատեսչությունները պետք է զբաղվեն:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունն ընկալվում է որպես տվյալ պետության պաշտոնական դիրքորոշում: Քաղաքագետ Արա Պապյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի արձագանքում դեսպանի հայտարարությանը, քանի որ կաշկանդված է Մոսկվայի հետ կապերով:

Քաղաքագետը, այնուհանդերձ, հստակեցնում է հնարավոր համագործակցության շրջանակը, որը կարող է իրատեսական լինել Երևանի և Փարիզի միջև այս ժամանակահատվածում: Արա Պապյանի կարծիքով՝ Ֆրանսիան կարող է այս շրջանում խաղաղապահներ տեղակայել Արցախում:

Հայաստանը երրորդ երկրների հետ հեշտությամբ ռազմական համագործակցություն հաստատել չի կարող, քանի որ ՀԱՊԿ անդամ պետություն է: Կազմակերպության առաջին հոդվածի 2-րդ մասն ասում է, որ անդամ պետությունը չի կարող անդամակցել այլ ռազմական կառույցի կամ անել գործողություններ, որոնք ուղղված են ՀԱՊԿ մյուս երկրների դեմ: Սակայն դա Ռուսաստանին չի խանգարել, լինելով ՀԱՊԿ առանցքային դերակատար, զենք և ռազմատեխնիկա վաճառել Ադրբեջանին։ Զենք, որը պարբերաբար կիրառվում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:

Ռուսաստանից զատ՝ նաև Թուրքայի գործոնը կա, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ հայ-ֆրանսիական համագործակությանը: Թուրքիան և Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ են: Գաղտնիք չէ, որ Թուրքիան անթաքույց աջակցել է Ադրբեջանին Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում: Այս փաստն արձանագրել է նաև Ֆրանսիայի նախագահը: Այնուհանդերձ, հարց է առաջանում, թե նույն ռազմական կազմակերպությունում գտնվող երկու պետություններ ինչպես են միմյանց հակասող քայերի գնալու:

Քաղաքագետ Գագիկ Հարությունյանը դիտարկմամբ էլ՝ Ֆրանսիան չի կարող Հայաստանին աջակցել թուրք-ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու հարցում, քանի որ չունի նախկին կայսերական հզորությունը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ նկատում է՝ Հայաստանի իշխանությունները ոչ միայն Ժոնաթան Լաքոտի այս առաջարկությունն են անպատասխան թողել, այլ նաև Էմանուել Մակրոնի՝ սահմանազատման, գերիների և ճանապարհների ապաշրջափակման խնդիրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տեղափոխելու առաջարկը:

Արցախի հարցը և Հայաստանի սահմանների խնդիրը չպետք է լուծել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ֆորմատով, շեշտում է Արամ Սարգսյանը և ընդգծում, որ Հայաստանում Ֆրասիայի դեսպանի միջոցով Փարիզը Երևանին ռազմական աջակցություն է առաջարկում, ինչից չօգտվելը կոպիտ սխալ կլինի:

Ֆրանսիան Հայաստանին օգնելու պատրաստակամություն մշտապես է հայտնել: Հայաստանը, սակայն, Երևանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարության պես, անպատասխան էր թողել նաև Փարիզի օգնության առաջարկը, որն արվել էր 44-օրյա պատերազմի առաջին օրերին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան