Վերաքննիչ քաղաքացիական դատարանը «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանին պարտավորեցրել է հերքել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման»՝ «1000+» հիմնադրամի կողմից գաղտնի ծախսեր կատարելու վերաբերյալ բոլոր պնդումները, հայտարարությունները և դատողությունները։ Ըստ դատարանի՝ հիմնադրամը «գաղտնի ծախսեր» չի կատարել։ 2020 թվականի հունիսին «1000+» հիմնադրամը հայց էր ներկայացրել ընդդեմ Տիգրան Ուրիխանյանի, դատարանից խնդրելով պարտավորեցնել նախկին պատգամավորին հրապարակայնորեն հերքել …

