Հայաստանի համար սա միաժամանակ հնարավորության և մարտահրավերի նոր շրջափուլ է. Սուրեն Սարգսյան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կենտրոնացած լինելով ներքաղաքական զարգացումների վրա, հավուր պատշաճի ուշադրություն չդարձրեցինք մեծ յոթնյակի երկրների վերջին հանդիպման ժամանակ հայտարարված «B3W» (Build Back Better World) նախագծին։

Ամիսներ առաջ «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» մասնագետների հետ համատեղ հրապարակեցինք հոդված, որում կանխատեսում էինք ամերիկյան վարչակազմի գործուն հակազդեցության անխուսափելիությունը չինակական «Ճանապարհ և գոտի» նախագծի դեմ։ ( http://arjps.org/…/02_2020/Sargsyan-Gevorgyan-Muradyan.pdf )

Շուրջ մեկ ամիս առաջ, Ջո Բայդենի նախաձեռնությամբ և մեծ յոթնյակի երկրների գործուն աջակցությամբ հայտարարվեց նոր նախագծի մեկնարկի մասին։ «B3W»-ն դառնալու է «Ճանապարհ և գոտի» նախագծի լրջագույն մրցակիցը։ Եթե Չինաստանն իր նախագծում ամենատարբեր հաշվարկներով նախատեսում է 4-8 տրիլիոն դոլարի ներդրում, իսկ ծրագիրը նախատեսում է ամբողջությամբ ավարտին հասցնել 2049թ., ապա յոթնյակի նախագծի արժեքն է 40 տրիլիոն իսկ ներդրումների ժամանակացույցն առավել փոքր ժամանակահատված է նախատեսում, ինչը «B3W» նախագծին տալիս է լուրջ մրցակցային առավելություն, հաշվի առնելով ժամանակի գործոնը։ Սա էլ իր հերթին նշանակում է ծանր և լարված մրցակցություն Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի, Եվրոպայի և այլ տարածաշրջաններում ազդեցության տարածման համար։

Հայաստանի համար սա միաժամանակ հնարավորության և մարտահրավերի նոր շրջափուլ է։ Այստեղ անհրաժեշտ է պրագմատիկ և գրագետ դիվանագիտություն, ինչպես նաև գլոբալ գերտերությունների հակասությունների և ընդհանուր շահերի վրա խաղալու նուրբ մարտավարություն՝ մաքսիմալ օգտվելու և մինիմալ բացթողումներ ունենալու նպատակով։ Թե որքանով դա մեզ կհաջողվի, ցույց կտա ժամանակը»: