Հայկական կողմը չունի բանակցային որևէ լծակ: «Փաշինյան-Պուտին-Ալիև առաջին հանդիպումը 44-օրյա պատերազմից հետո» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա գնալը իմաստ չուներ: «Փաշինյանը գնացել էր Մոսկվա ոչ թե բանակցելու՝ հայտարարությունը ստորոգրել-չստորագրելու վերաբերյալ, այլ քննարկելու արդեն պատրաստի հայտարարոթյան տեքստի ստորակետները՝ դնե՞լ բառից այս կողմ, թե՞ …