ԱՄՆ դեսպանը՝ սահմանամերձ Վերին Շորժա գյուղում

Լուրեր

19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
Բոլորը

Հուլիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:

Դեսպան Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ-ի մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի վերաբերյալ և ընդգծել, որ ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում:

Դեսպանը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծմանը հասնելու նպատակով բոլոր կողմերի հետ աշխատելու գործընթացին։ Միաժամանակ, ըստ Լին Թրեյսիի,  ԱՄՆ-ն կողմերից պահանջում է հնարավորինս արագ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով ընթացող բանակցություններին։