«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի համոզմամբ՝ առաջիկա ընտրությունները Հայաստանի զարգացման վեկտորի ընտրության մասին են լինելու։ Factor TV-ին տված հարցազրույցում նա քննադատել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի թեկնածության առաջադրումը՝ դա հիմնավորելով վեթինգի գործընթացի հարցում նրա դիրքորոշմամբ։ Խուրշուդյանը զուգահեռներ է անցկացրել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի նշանակման հետ՝ սա համարելով նույն մեխանիզմի կիրառում։ …

