Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը հերթական զորամասն է բացել Արցախի գրավյալ տարածքներում, այս անգամ՝ Կուբաթլուում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Բացման արարողությանը մասնակցել են Պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իլհամ Մեհդիևը։ Տեղի է ունեցել նաև սահմանապահների պարգևատրման արարողություն։ Հավելենք՝ սա արդեն երրորդ զորամասն է, որ Ադրբեջանը բացում է Կուբաթլուի շրջանում։ Էմմա Չոբանյան

