Պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները չեն կատարել, ընկերությունն էլ՝ անտառապատման իր պարտավորությունները. քրգործ է հարուցվել

Լուրեր

07.04.2026 | 16:06
Իսլամ Մախաչևը հայտնել է՝ ինչու չի կայացել Իլյա Տոպուրիայի դեմ մենամարտը
07.04.2026 | 15:55
Իրանում քաղաքացիներին կոչ են անում կենդանի շղթա կազմել էլեկտրակայանների շուրջ
07.04.2026 | 15:43
Իսրայելի բանակը հայտարարել  է, որ հարվածել է Իրանի՝ բալիստիկ հրթիռների համար նյութեր արտադրող մի գործարանի
07.04.2026 | 15:32
Փեզեշքիանը հայտարարել է, որ 14 միլիոն իրանցիներ, այդ թվում՝ ինքը, պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն Իրանի
07.04.2026 | 15:24
Իրանի գերագույն առաջնորդը «անգիտակից վիճակում է և բուժում է ստանում Ղոմում». The Times
07.04.2026 | 15:20
Սամվել Կարապետյանը չի հայտարարագրել իր ունեցվածքը // Մի շարք մարզերում ձյուն կգա․ ԼՈՒՐԵՐ
07.04.2026 | 15:15
Հանրայինը կցուցադրի՞ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը. Հ1-ը պատասխանել է Factor TV-ի հարցերին
07.04.2026 | 15:10
Ալիկ Ալեքսանյանը` ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ լինելու հրապարակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 15:02
Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում
07.04.2026 | 14:59
Թրամփի հայտարարած վերջնաժամկետը կլրանա չորեքշաբթի վաղ առավոտյան․ Գուտերեշը ԱՄՆ-ին հորդորում է չհարվածել Իրանում քաղաքացիական օբյեկտներին
07.04.2026 | 14:51
Ըստ Թեհրանի՝ ԱՄՆ-Իսրայել հարվածներից ավերվել է Թեհրանի կենտրոնում գտնվող սինագոգը
07.04.2026 | 14:44
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.61%-ով և կազմել 4645.50 դոլար
07.04.2026 | 14:41
Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 14:40
Ամբողջ կարիերան մեկ ակումբում անցկացրած ֆուտբոլիստների թոփ-10-ը՝ ըստ BBC-ի
07.04.2026 | 14:35
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված նյութերի, փաստաթղթերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն՝ «Բարձրավոլտ էլեկտական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից անտառապատման պայմանագրային պարտավորությունների կատարման ոլորտում, որի ամբողջականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ից. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «ԲԷՑ» ՓԲԸ-ի միջև 2018թ.-ի դեկտեմբերի 21-ին կնքվել է անտառային հողերի սերվիտուտի 11 պայմանագիր՝ 1 տարի ժամկետով: Համաձայն այդ պայմանագրերի՝ «ԲԷՑ» ՓԲԸ-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ» պետական փորձաքննական դրական եզրակացությունը տրվել է 2017թ.-ի մայիսի 17-ին:

Նշված պայմանագրերով «Լալվարի անտառտնտեսության» Ծաղկաշատի անտառպետության տարածքում «ԲԷՑ» ՓԲԸ-ին տրամադրվել է 0,76295 հա ընդհանուր մակերեսով անտառային տարածք՝ «Օդային գծերի փոխարինում» ծրագրի իրականացման շրջանակներում հենարանների տեղակայման համար նախատեսված մոտեցման ճանապարհների կառուցման, էլեկտրահաղորդման օդային գծերի անցկացման և դրանց հետագա շահագործման նպատակով: Դրա դիմաց ընկերությունը պարտավորվել է եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության 2007թ.-ի օգոստոսի 30-ի թիվ 1045-Ն որոշմամբ հաստատված կարգով ներկայացնել անտառային տնտեսությանը հասցվող վնասի վերականգնման ծրագիր՝ ներառյալ օգտագործման տրամադրվող անտառային տարածքի առնվազն կրկնապատիկի չափով անտառապատման աշխատանքների իրականացման նախագիծը և ժամանակացույցը:

«ԲԷՑ» ՓԲԸ-ի պատվերով կազմվել է Վահագնի անտառպետությունում տրամադրված 1.6 հա տարածքը անտառապատելու վերաբերյալ աշխատանքային նախագիծ, որով անտառապատման և ցանկապատման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 12.912.000 ՀՀ դրամ և որի վերաբերյալ Եղեգնուտի անտառտնտեսության կողմից ընդհանուր առմամբ առարկություններ կամ դիտողություններ չեն ներկայացվել:

Պարզվել է, սակայն, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից 2018-2020թթ.-ին ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում, չնայած ՀՀ կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի թիվ 1045-Ն որոշմամբ սահմանված պահանջներին՝ «ԲԷՑ» ՓԲԸ-ի հետ պայմանագրերը կնքվել են ուժը կորցրած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ» պետական փորձաքննական դրական եզրակացության հիման վրա, կնքված պայմանագրերով ընկերության վրա անտառապատման ծրագիր իրականացնելու որևէ պարտավորություն չի դրվել, կողմերի համար չեն սահմանվել ծրագրով նախատեսված աշխատանքները պատշաճ չիրականացնելու, ինչպես նաև պայմանագրի պահանջներն ու պայմանները չպահպանելու դեպքում աշխատանքները դադարեցնելու և անտառօգտագործման հետևանքով անտառներին և անտառային հողերին պատճառված վնասը հատուցելու և վերականգնելու պարտավորություն: Արդյունքում 1.6 հա հողամասի վրա 12.912.003 ՀՀ դրամի չափով անտառապատման աշխատանքներ չեն իրականացվել և անտառօգտագործման հետևանքով անտառներին և անտառային հողերին պատճառված վնասը չի հատուցվել՝ պետության համար անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ կատարված ուսումնասիրությամբ ձեռք են բերվել  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: