ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներում Ռուսաստանն ու Հայաստանը կկարողանան վերականգնել ապրանքաշրջանառության ծավալները, որը նվազել է համաճարակի ժամանակաշրջանում։ «Մենք ունենք զգալի ապրանքաշրջանառություն: Միևնույն ժամանակ, անցած տարվա ընթացքում տարբեր պատճառներով և, առաջին հերթին, կորոնավիրուսային համաճարակի պատճառով, մենք նկատում ենք որոշակի անկում: Համոզված եմ, որ …

