Ադրբեջանը նպատակ ունի աքցանի մեջ վերցնել ՀՀ-ն՝ վերահսկելով ռազմավարական օբյեկտները, մայրուղիները․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.08.2026 | 15:44
Պապիկյանը եղել է այդ զորամասում դեպքից երկու օր առաջ. որպես ի՞նչ. Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 15:38
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանին
24.08.2026 | 15:27
ԱՄՆ-ը պատրանքներ չունի Ռուսաստանի կողմից պատերազմը դադարեցնելու ցանկության վերաբերյալ, իսկ Չինաստանն այլևս չպետք է լռի․ Զելենսկի
24.08.2026 | 15:19
Դուք ապացուցեցիք, որ դուք պատերազմի կուսակցություն եք․ Փաշինյանը՝ Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 15:10
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու մասին // Վրաստանի նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել․ ԼՈՒՐԵՐ
24.08.2026 | 15:02
Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում իշխանամետ կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71 %-ը
24.08.2026 | 14:53
Ձեր քաղաքական ուժը ՀՀ-ում գործում ա թելադրության ժանրով․ Փաշինյանը՝ Ագնեսա Խամոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 14:51
Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
24.08.2026 | 14:47
Փաշինյանը ֆեյքերի դեմ պայքարի տարբերակ առաջարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 14:45
Օվերչուկը հայտնել է ՌԴ-ի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ երկխոսել բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ
24.08.2026 | 14:44
Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն
24.08.2026 | 14:38
WTA. Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը դասակարգման աղյուակում
24.08.2026 | 14:28
ԱՄՆ-ը Իրանի դեմ «պատմության մեջ ամենամեծ ֆինանսական հարձակումը» կներկայացնի․ Թեհրանը, իր հերթին, սպառնում է առգրավել տարանցման կանոնները խախտող նավերը
24.08.2026 | 14:19
Եթե Հայաստանին անհրաժեշտ չէ ՀԱՊԿ-ին անդամակցությունը, կարող է հեռանալ կազմակերպությունից․ Պեսկով
24.08.2026 | 14:13
Փաշինյանը բացատրեց՝ ինչու է «Նախչևան» անվանումն օգտագործել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրված պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ

-Հայաստանի Զինված ուժերը երեկոյան կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների ներթափանցումների փորձերը։ Գեղարքունիքի Վանեվան գյուղի մոտ «Աերոսթար» տիպի ԱԹՍ է խոցվել՝ ըստ ՊՆ-ի։ Նախորդ օրերին երկուստեք կորուստներով փոխհրաձգություններ էին Տավուշում, Երասխում, Գեղարքունիքում։ Ո՞րն է իրավիճակին Ձեր գնահատականը։ 

-Իրավիճակը հետևյալն է՝ հետպատերազամյան փուլում ընթանում է գործընթաց, որը հիմնված է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի, դրանից բխող հունվարի 11-ի փաստաթղթի և որոշակի բանավոր պայմանավորվածությունների վրա։ Այս մասով նշում եմ «բանավոր պայմանավորվածություններ», որովհետև նախորդ տարվա դեկտեմբերին դրա դրույթներն իրականացվել են որոշակի տարածքների հանձնման ձևով, որոնք չէին կարգավորվում եռակողմ փաստաթղթով։ Հիմա ենթադրում եմ, որ Ադրբեջանը, որոշակի խնդիրներ ունենալով, նաև որոշակի օրակարգ է առաջ տանում, ինչը, բնականաբար, ենթադրում է մեր շահերի ոտնահարում։ Այս իրավիճակում փորձում է սահմանային ճնշումների գնալ՝ ագրեսիայի միջոցով հասնել իրեն ցանկալի առաջարկների առաջմղմանը։ Եթե կարճ ձևակերպենք, ապա կարծում եմ՝ խնդիրը դա է։

-Ադրբեջանը զենքի ուժով Հայաստանին հարկադրում է զիջումների գնալ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։ Բաքվի պահանջած զիջումներն են՝ միջանցք կոչվածը, սահմանազատումը՝ ադրբեջանական կեղծ քարտեզներով, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով։ Այս կրակոցներն արդյո՞ք միտված չեն ՀՀ-ին ծնկի բերելուն։ ՀՀ-ն ի՞նչ ռեսուրսներ ունի սրան դիմակայելու, ի՞նչ է պետք անել։

-Ադրբեջանի քայլերը միաժամանակ նպատակ ունեն Հայաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների, մայրուղիների նկատմամբ վերահսկողություն հաստատել։ Դա վերաբերում է նաև ջրային պաշարներին, ոռոգման կամ խմելու ջրի հարցին, որն այսօր արտահայտվում է Գեղարքունիքի մարզում, նույն խնդիրը կա նաև Սյունիքի հատվածում։ Դա արտահայտված է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում։ Ադրբեջանը ոչ միայն այսրոպեական խնդիրներ է լուծում, այլ նաև ունի հեռահար նպատակներ՝ աքցանի մեջ վերցնելու ՀՀ-ն՝ ստանալով այն, ինչ ցանկանում է։

-Դիրքավորվելով բարձունքներում՝ փորձում են նշանառել համապետական և համայնքային ճանապարհները, թիրախի տակ առնել բնակավայրեր, այդպե՞ս է։

-Միանշանակ։ Այսինքն՝ դա հնարավորություն և լծակ է բանակցային գործընթացում, այսինքն՝ դիվանագիտական հարթությունում, և նաև հնարավորություն է՝ ինչպես սահմանային արդյունավետ մարտեր վարելու, այնպես էլ լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար։ Հիմա՝ գալով մեր անելիքներին․ առաջնային խնդիրը վերաբերում է հետպատերազմյան փուլում անվտանգային համակարգում իրականացվող հրատապ միջոցառումներին, որոնք ցավալիորեն չեն իրականացվել։ Դրանք չիրականացնելու պատճառներից մեկի հետևանքով էլ մենք պատերազմից յոթ ամիս անց, օրինակ, Գեղարքունիք-Սյունիք հատվածում մոտ 110 կիլոմետրանոց հատվածում ունեցանք ադրբեջանական զորքերի ներխուժում ՀՀ սուվերեն տարածք։ Այսինքն՝ այն քայլերը, որ պիտի իրականացվեին, ենթադրում էր նոր իրողություններով պայմանավորված Ադրբեջանի հետ շփման գծի պայմաններում նոր առաջնագծի ձևավորում, ինչը ցավալիորեն չի իրականացվել, և մենք նոր ճգնաժամի առջև ենք կանգնած։

Զինված ուժերում բարեփոխումների գործընթացը ենթադրում է երկու ուղղություն՝ հրատապ քայլեր, որոնք ենթադրում էին առաջնային զորքերի ձևավորում և տեղակայում անհրաժեշտ ուղղություններով, և երկրորդ՝ բարեփոխումներ շատ ավելի կոնտեքստում, սակայն այդ գործընթացը դանդաղում է։ Այսինքն՝ հիմնական ուղղություններով մենք դանդաղում ենք։ Երրորդ ուղղությունը տարածաշրջանում ակտիվ ուժերի հետ աշխատանքն է, այդ թվում՝ հարևան պետությունների, հատկապես՝ Իրանի հետ, որը բավականին մեծ ակտիվություն է դրսևորում։

Սա վերաբերվում է նաև ՀԱՊԿ-ին, որն առաջին հերթին քաղաքական նշանակության կառույց է, որտեղ արտահայտվում են ՌԴ-ի մոտեցումներն ու քաղաքականությունը, բայց դա նաև հնարավորություն է ՀԱՊԿ-ի երկրների հետ աշխատելու՝ փորձելով ազդել Ադրբեջանի վրա․ այդ երկրները Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան