ԱԺ-ն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
30.07.2021 | 18:24ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծ, որով առաջարկվում է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար սահմանել պատժաչափեր:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 72 կողմ ձայն: