2020-ի նոյեմբրի 9-ին կնքված եռակողմ հայտարարության կետերի իրագործումից հետո Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մի շարք հատվածներ վերածվել են թշնամու հետ շփման գոտու։ Իրարից հաշված քայլերի հեռավորության վրա, դեմ դիմաց կանգնած են հայկական և ադրբեջանական զինված ուժերը։ Սոթք գյուղից 5 կիլոմետր հեռու գտնվող դիրքում մեր նկարահանող խմբին նկատելուց հետո ադրբեջանցի զինծառայողները զենքին կցված հեռադիտման սարքով հետևում …

