Ես փաստաթուղթը տեսել եմ, լրագրողներն ինչո՞վ դարձան վտանգավոր, ինձ, օրինակ, երբեք չեն խանգարել. Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
Բոլորը

«Երբ տեղեկություն ստացա, որ լրագրողների տեղաշարժը ԱԺ-ում սահմանափակվելու է, ուղարկել եմ գրություն և մինչ օրս պատասխան չունեմ. Թերևս հիմնավորումներն են փնտրում, որպեսզի տրամաբանական հիմնավորում ներկայացնեն, թե ինչ խնդիր է այն, որ լրագրողները միջանցքում մոտենում են որևէ պատգամավորի և հարց տալիս: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Եթե մենք հանրային գործիչներ ենք, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներ ենք, ինչո՞ւ ենք խուսափում լրագրողներից: Սա ինձ համար ամենաանընդունելի մոտեցումն է: Ես նաև իմ հարցաշարի մեջ գրել եմ, որ խորհրդարանի ձևավորման օրվանից ավանդույթ կա, որի դրսևորումն այն է, որ լրագրողները ազատ կարողանում են այս կառույցում շրջել և իրենց հարցերի պատասխանն տանալ պատգամավորներից, նաև կառավարության անդամներից: Սա լրագրողների համար ազատ տեղաշարժի և մեկնաբանություններ ստանալու միակ հնարավորությունն է: Ստացվում է, որ լրագորղներըժն այսուհետ զրկված եք լինելու բացառիկ տեղեկություն ստանալու, բացառիկ կադրեր անելու հնարավորությունից:

Ես կարծում եմ՝ որևէ երկրի օրինակ բերելն այստեղ ճիշտ չէ, ի վերջո մի բան էլ մենք պետք է մինչև վերջ անենք: Այսօր խոսում են անվտանգության մասին, և այս սարքերը, որ տեղադրված են դահլիճի մոտ, մի քիչ նսեմացուցիչ է: Մի հատ ստուգում են ԱԺ շենք մտնելիս, մի հատ դահլիճ մտնելիս, ինչի՞ց են վախենում, անհասկանալի է: Եթե կարող են այսպիսի անվտանգություն ստեղծել լոկալ պայմաններում, ինչո՞ւ է մեր սահմաններն անվտանգության առումով բաց»,- ասաց Թովմասյանը:

Նա նաև հավելեց, որ երբևէ որևէ լրագրող իրեն չի խանգարել: Դիտարկմանը, որ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ նախատեսված սահմանափակումներն իրականացվելու են անվտանգության խնդիրներից ելնելով՝ Թովմասյանը նշեց. «Այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ անվտանգության հարց առաջացավ: Այսինքն՝ նոր խմբակցությունների՞ց են վախենում: Կամ խորհրդարանում այդ ո՞վ է այդքան վտանգավոր, որ պետք է 4 անգամ ստուգեն, նոր մտնի դահլիճ:

Չմոռանանք, որ այս խորհրդարանում եղել են անվտանգության ատրբեր օղակներ, բայց մենք ունեցել ենք Հոկտեմբերի 27, մարդիկ զենքեր տեղափոխեցին խորհրդարան: Այս ցուցադրական սարքերը տեղադրելով, չեմ կարծում՝ որևէ հարց պետք է լուծվի»:

Մանրամասները՝ տեսանյութում: