Նման եմ մարդու, ով վախենո՞ւմ է լրագրողներից. Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների համար առանձին գոտի ստեղծելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

Անվտանգության առումով որոշում է կայացվել բարձրացնել անվտանգության աստիճանը. սա միակ որոշումը չէ, էլի կլինեն որոշումներ, փոփոխություններ, որոնք միտված կլինեն ԱԺ շենքն ավելի անվտանգ դարձնելուն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ դահլիճ մտնող բոլոր մուտքերի մոտ անվտնգության սարքավորումների տեղադրմանը:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում լրագրողների աշխատանքը սահմանափակելուն, նրանց համար առանձին գոտի ստեղծելուն, որի հետևանքով փաստորեն պատգամավորների հետ լրագրողների շփումները նվազելու են, նա նշեց. «Բոլոր փոփոխությունների մասին կիմանաք շուտով: Օգոստոսի 2-ին աշխատելու եք այնպես, ինչպես աշխատել եք մինչ օրս»:

Հարցին, թե վախենո՞ւմ են լրագրողներից, ԱԺ փոխխոսնակն արձագանքեց. «Ես նման եմ մի մարդու, ով վախենում է լրագրողների՞ց: Կատարվող անվտանգային միջոցառումների պատճառներն անվտանգային են: Խոսքը կոնկրետ լրագրողների մասին չէ, կոնկրետ անձանց մասին չէ: Գործելու են նոր կանոններ, որոնց նպատակն անվտանգությունն է»:

Սիմոնյանը հիշերեց, որ բազմաթիվ վատ նախադեպեր են եղել մեր պատմության մեջ. «Բավականին վերջերս և անցյալում այդ նախադեպերը շատ են: Սկսած Հոկտեմբերի 27-ից, ի դեպ, որի կազմակերպիչներից և իրագործողներից մեկը լրագրող է եղել, վերջացրած պատերազմով: Դուք ականատես եղաք ԱԺ-ի դիմացի փողոցում գնդակահարության տեսարանների: Եղավ մահափորձ ԱԺ նախագահի դեմ: Այս ամենը դուք չեք հիշատակում և զարմանում եք, որ անվտանգության կանոնները կարող են ավելի խստանալ այն պարագայում, երբ ամեն օր ունենում ենք սահմանային միջադեպեր»:

Սիմոնյանն ընդգծեց, որ լրագրողներն ունենալու են իրենց բոլոր հնարավորությունները՝ օրենքով սահմանված, որոնք նախկինում ունեցել են: