Փաշինյանը ձգտում է ինչ-որ կերպ հետ մղել իրենից խնդիրները՝ տարբեր լուծումներ առաջարկելով․ Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:15
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Բոլորը

«ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից մոնիտորինգի իրականացման հետ կապված առաջարկն ակտուալ չէ, ուստի պետք է հանել այդ կետերը և կենտրոնանալ ռուս զինվորականների՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ներկայության վրա»,- «ՌԴ սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին. Երևանի առաջարկի հետքերով» թեմայով առցանց քննարկման ժամանակ հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանըերեկ  կառավարության նիստի ժամանակ հայտարարեց. «Կարծում եմ, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով: ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ձեւաչափեր, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»:
Բորիս Նավասարդյանը կարծիք հայտնեց,, որ Փաշինյանի այս հայտարարությունն առանձնապես արձագանք չի ունենա:

Նա նաև ընդգծեց, որ Փաշինյանը ձգտում է ինչ-որ կերպ հետ մղել իրենից խնդիրները՝ տարբեր լուծումներ առաջարկելով:

«Այդ առաջարկությունը ֆորմալ բնույթ է կրում, քանի որ ՀԱՊԿ-ի կողմից դիտորդական առաքելության իրականացումը չի կարող արդյունավետ լինել, դա կլինի ինքն իրենով անիմաստ քայլ, բացի դրանից, կարծում եմ՝ ՀԱՊԿ անդամ երկրներն այդ առաջարկը չեն ընդունի»:

Մանրամասները՝ տեսանյութում: