Տղամարդու հանցավոր գործունեության հետևանքով տուժել են երկու տասնյակից ավելի անձինք

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ, 28-ամյա տղամարդու կողմից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության, խարդախության փորձի, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի կերպով գազային զենք կրելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, փաստաթղթեր  հափշտակելու, իրացնելու, վնասելու, կեղծելու և դրանց միջոցով խարդախություններ կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունը․ նրա գործողությունների արդյունքում տուժել է 26 անձ:

2020թ․ մարտի 22-ին՝ ժամը 04:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի աշխատակիցները մոտեցել են գողության համար հետախուզման մեջ գտնվող 28-ամյա տղամարդուն՝ խնդրելով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։ Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից իրեն ուղղված օրինական պահանջին և գիտակցելով հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը, դիմել է փախուստի, որի ընթացքում իր մոտ ապօրինի կրվող գազային ատրճանակով կրակոց է արձակել նրանց ուղղությամբ։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են ոչ միայն հիշյալ դեպքի հանգամանքները, այլև իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են տղամարդու կողմից կատարված այլ հանցագործություններ ևս։

Քննության ընթացքում պարզվել է, որ Երևանի 28-ամյա բնակիչը 2019-2020թթ․ ընթացքում մայրաքաղաքի Ավան թաղամասի տներից մեկի  դիմաց կայանված <> մակնիշի ավտոմեքենայից հափշտակել է դրամապանակ, գումար, բջջային հեռախոս և փաստաթղթեր՝ ավտոմեքենայի տիրոջը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Հափշտակությունը կատարելուց հետո, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, գողացված անձնագիրն ապօրինի իրացնելով, վարկ ստանալու նպատակով, մի շարք բանկերից և վարկային կազմակերպություններից ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.445.500 ՀՀ դրամ գումար։

2019 թվականի ապրիլ ամսին տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Նոր Նորք թաղամասում գործող խաղասրահի պատուհանը և գողացել  խոշոր չափերի՝ 1.930.000 ՀՀ դրամ:

Նույն ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզված անձի հետ, 2019 թ․ մայիս ամսին տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևանում գործող դեղատան պատուհանը և այնտեղից գաղտնի հափշտակել 6,152,201 դրամի տարբեր տեսակի դեղորայք ու գումար՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Բացի այդ, տղամարդը 2020 թ․ հունվարին 11-ին,Երևանի բնակչուհուց մեկ օր ժամանակով օրավարձով վարձակալել է բնակարանը և այնտեղից գաղտնի հափշտակել կենցաղային իրեր՝ պատճառելով խոշոր չափերի՝ 525.000 ՀՀ դրամի վնաս:

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ 28-ամյա տղամարդը Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցում կայանված ավտոմեքենայից հափշտակել  է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր, անձանգիր ու սոցիալական քարտ՝  մեքենայի տիրոջը պատճառելով 135.000 ՀՀ դրամի վնաս: Հետագայում կեղծել է հափշտակած անձնագիրը, փակցրել իր լուսանկարը, որից հետո ներկայացրել Երևան քաղաքում գործող ՓԲ ընկերություն և կնքել վարկային պայմանագիր, ստացել և խարդախությամբ հափշտակել է 210.000 ՀՀ դրամ։ Նույն օրը վերոնշյալ անձնագրային տվյալները մուտքագրելով համացանցի <> կայքում, առցանց եղանակով կնքել է կեղծ վարկային պայմանագիր, ապա ստացել և խարդախությամբ հափշտակել է 500.000 ՀՀ դրամ՝ պատճառելով խոշոր չափերի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 28-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: