Երևանի դիմումն առայժմ այն արձագանքը չի ստանում, որն ակնկալում էր հայկական կողմը․ քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինի նշած ցավոտ փոխզիջումներին և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո նրա օգտագործած կոմպրոմիս ձևակերպմանը, ասաց. «Ես ունեմ ենթադրություն, որ այդ ցավոտ զիջումները և կոմպրոմիսը նույն բանի մասին են՝ այն չորս բազային խնդիրների մասին, որոնք առաջացան հետպատերազմական շրջանում:

Առաջինն այն է, ինչ Արցախի շուրջ է կատարվում, երկրորդը՝ այն՝ ինչ կոմունիկացիաների հետ է կապված, երրորդը՝ գերիների հարցը և չորրորդը կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների դիսկուրսի փոփոխության հետ: Այդ դիսկուրսն անցում է կատարում դեպի հայ-ադրբեջանական հարաբերությունների դաշտ՝ կապված նոր սահմանների հետ, որոնք առաջացել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Սահմանային գիծը փոխվել է, այն երկարել է, և այս ֆոնին էլ, երբ սրացում է տեղի ունենում, հարց է առաջանում ինչպե՞ս ապահովել այդ սահմանների անվտանգությունը, եթե դա չի ստացվում անել անձնական միջոցներով: Ուրեմն պետք է գործի դնել հասանելի անվտանգային ինստիտուտները»:

Ալեքսանդր Մարկարովը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, կապված ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ, հենց այս համատեքստում է դիտարկում: Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ, թե ինչքանո՞վ է դա իրականանալի, արդյոք ԵԱՀԿ երկրները պատրա՞ստ են ներգրավված լինել գործընթացում, և մոնիտորինգային առաքելությունը ևս լուրջ խնդիր է ՀԱՊԿ-ի համար:

Քաղաքագետը նկատեց, որ Երևանի դիմումն առայժմ այն արձագանքը չի ստանում, որն ակնկալում էր հայկական կողմը:

Մանրամասները՝ տեսանյութում: