ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) իր դիրքորոշումն է հայտնել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության՝ հունիսի 12-ին ԿԸՀ-ին հասցեագրված գրության վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, ասվում է․ «Ընտրական օրենսգիրքը թույլատրելի է համարում թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված քարոզչությունը, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում։ Նախընտրական քարոզչության միջոցների և քարոզչական նյութերի, հայտարարությունների, կոչերի բովանդակությունը որոշում է քարոզչություն իրականացնողը: …

