Երևանի տրանսպորտային թունելների արդիականացման ծրագիրը մեկնարկել է 2020 թ., իսկ այս տարի 10 հասցեում փոխարինվել է 400 լուսատու, տեղեկացնում են քաղաքապետարանից: Ծրագրի շնորհիվ առաջին հերթին ապահովվում է երթևեկության անվտանգությունը, երկրորդը՝ էլեկտրաէներգիայի խնայողություն. տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը: «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Գալուստ Վարդանյանի խոսքով՝ «Մինչև լուսավորության արդիականացումը Հերացուց Սարալանջ տանող թունելի էլեկտրաէներգիայի ծախսը մոտ 25 հազար կՎտ/ժամ …

