Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը հաղթանակով սկսեց պայքարը, սակայն պարտվեց քառորդ եզրափակչում: Այդ մասին հայտնում է Armsport.am-ը: Մեկնարկային գոտեմարտում Մելիքյանը 5:5 հաշվով հաղթանակի հասավ Իրանի ներկայացուցիչ Ալի Ռեզա Նեջաթիի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 4:8 հաշվով պարտվեց ուկրաինացի Լենուր Տիմուրովին: Վերջինիս եզրափակիչ հասնելու դեպքում Մելիքյանը …

