Զարուհի Բաթոյանը կստանձնի ԱԺ պատգամավորի պարտականությունները

Լուրեր

14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ,  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանն օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնի 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները: Այս մասին նա տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։
«Ուրախ եմ, որ նախորդ 2,5 տարիների ընթացքում Կառավարության հետ միասին հիմքեր ենք ստեղծել մի շարք համակարգային բարեփոխումների սոցիալական աջակցության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ծառայությունների բարելավման և ընդլայնման համար:
Անելիքներ շատ կան, և ես որպես պատգամավոր շարունակելու եմ աջակցել այդ բարեփոխումների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով ամրագրված դրույթների իրականացմանը:
Սովորաբար պատերազմների և համավարակների հետևանքով ամբողջ աշխարհում խոցելիները դառնում են ավելի խոցելի, անտեսվածներն` ավելի անտեսված, ուստի Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում սոցիալական խնդիրները առավել քան երբևէ պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում:
Իմ ջանքերն առավելապես ուղղելու եմ երեխաների պաշտպանությանը, սոցիալական աջակցությանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը, և այն խնդիրների լուծմանը, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր քաղաքացիների համար:
Ինչպես միշտ, բաց եմ լինելու համագործակցության, առաջարկների և դիտողությունների համար:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է Բաթոյանը: