Նորընտիր Ազգային ժողովը մեկնարկեց իր աշխատանքը, և 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորները երդմամբ ստանձնեցին իրենց լիազորությունները։ Երդման տեքստն ասաց նիստը նախագահող Կնյազ Հասանովը, իսկ պատգամավորները տեքստի ավարտից հետո միասին ասացին՝ «Երդվում ենք»։ Հիշեցնենք, որ նորընտիր Խորհրդարանում ներկայացված է 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Հայաստան» դաշինք և «Պատիվ ունեմ» դաշինք։ Նորընտիր Խորհրդարանն ունի 107 պատգամավոր։

