Անտառների հրդեհման պատասխանատվությունը ստանձնել է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունը․ ԶԼՄ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Կրակի երեխաներ» կազմակերպությունն իր վրա է վերցրել երկրում անտառային հրկիզումների կազմակերպման պատասխանատվությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գրում է Yeni Şafak թերթը:

Պարբերականը նշում է, որ կազմակերպությունը կապված է նաև Անկարայի կողմից ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ։

Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ նրա կողմնակիցները գնացել են անտառները հրկիզելու, քանի որ թուրքական ռեժիմը չի հասկանում ոչ մի այլ լեզու, ուստի ժամանակն է նրան ծնկի բերել կրակով:

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի, տուժածների թիվը` 864-ի։

Թուրքիան արդեն հինգերորդ օրն է՝ պայքարում է լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ։ Թուրքիայի նախագահը երկրում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել: Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում անտառային հրդեհներն անկառավարելի են դառնում: Հազարավոր հրշեջներ միացել են հրդեհաշիջման աշխատանքներին: Թուրքիայի՝ Միջերկրական ու Էգեյան ծովերի ափերին գտնվող 17 շրջաններում արձանագրվել է կրակի մոտ 70 օջախ:

Աղետի գոտում իրականացվում է բնակիչների ու զբոսաշրջիկների տարհանում: Թուրքիայում հաջողվել է տեղայնացնել անտառային հրդեհների 112 օջախներից 107-ը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ՝ հուլիսի 31-ին, հայտարարել է կասկածյալի ձերբակալության մասին, որը կարող է մեղսակից լինել երկրում անտառային զանգվածների հրկիզմանը: