Հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք, այդ թվում՝ «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքը: Լևոն Շիրինյանի ղեկավարած «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցությունն այսօր հետ վերցրեց առաջադրման դիմումը: Կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցության հետ դաշինքով։ Նախօրեին կուսակցությունը ընտրություններին մասնակցելու միանգամից երկու հայտ …

