Օգոստոսի 9-ին բարձրաստիճան պաշտոնատար անձինք այցելեցին ոստիկանության ՊՊԾ գունդ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

Օգոստոսի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, ոստիկանության պետի տեղակալներ Կամո Ցուցուլյանը, Վարդան Մովսիսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և այլ պաշտոնատար անձինք այցելեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդ։ Այցի նպատակն էր ծանոթանալ նոր ձևավորված պարեկային ծառայության ավտոմեքենաների տեխնիկական հագեցվածությանը։ Այս մասին հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Պարեկները հյուրերին ներկայացրին ծառայողական մեքենաներում առկա հատուկ միջոցները՝ նշելով յուրաքանչյուրի կիրառման անհրաժեշտությունն ու նշանակությունը կոնկրետ իրավիճակներում։ Ընդգծվեց, որ մեքենաների տեխնիկական հագեցվածությունը բարձրորակ և արդյունավետ ծառայություն մատուցելու գրավականն է։ Այս համատեքստում հատուկ ուշադրության արժանացան ծառայողական մեքենաներում առկա համակարգիչները, որոնցով պարեկները կապ են հաստատում նոր ձևավորված օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, ստանում հրահանգներ, կարճ ժամկետում կատարում տրանսպորտային միջոցների և անձանց նույնականացում։

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին դրական գնահատեց կատարված աշխատանքը։

Ներկաները քննարկեցին ծառայության կատարելագործման, ինչպես և Լոռու և Շիրակի մարզերում առաջիկայում ստեղծվելիք պարեկային ծառայության հետ կապված հարցեր։

Այցելության ավարտին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հանդիպեց պարեկներին։ Քննարկվեցին գործնականում ծագող խնդիրներ, առաջ քաշվեցին դրանց արդյունավետ լուծման տարբերակներ։ Ոստիկանության պետը պարեկներից պահանջեց ծառայությունն իրականացնել սրտացավ ու բարձր պատասխանատվությամբ՝ նպաստելով հասարակություն-ոստիկանություն կապի ու փոխվստահության ամրապնդմանը։