Հայ ռազմագերիների և տեղահանված անձանց հարցի քննարկումը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելուն Ռուսաստանի պատվիրակության դեմ քվեարկությունը սկանդալային քննարկումների առիթ է դարձել: Հարցն օրակարգում ներառվել է ձայների 93 «կողմ», 21 «դեմ» և 18 «ձեռնպահ» հարաբերակցությամբ։ Հատկանշական է, որ հարցին, ինչպես և սպասվում էր, դեմ են քվեարկել Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները, սակայն Ռուսաստանի 5 պատգամավորների դեմ և …

