Կտրուկ ավելացել են Հայաստանից մեղրի արտահանման ծավալները
Տնտեսություն
14.08.2021 | 11:42Կտրուկ ավելացել են Հայաստանից մեղրի արտահանման ծավալները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
2021թ. հունվար-հուլիս ամիսներին արտահանվել է շուրջ 65 տոննա մեղր, այն դեպքում, երբ նախորդ ողջ տարվա ընթացքում արտահանվել է 19 տոննա
Ավելացել է նաեւ մեղր արտադրողների թիվը. Հայաստանից արդեն 11 կազմակերպություն մեղր է արտահանում: