ԵՏՄ-ն ընդլայնում է ազգային ավիացիոն ձեռնարկությունների միջև արդյունաբերական կոոպերացիան

Լուրեր

13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
Բոլորը

ԵՏՄ երկրները մշակում են փաստաթղթերի փաթեթ, որոնք թույլ են տալիս ընդլայնել ազգային ավիացիոն ձեռնարկությունների միջև արդյունաբերական կոոպերացիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

Նշվում է, որ որոշումն ընդունվել է  Եվրասիական տնտեսական միությունում ավիաշինարարության ոլորտում արդյունաբերական կոոպերացիան ընդլայնելու վերաբերյալ կլոր սեղանի շրջանակներում, որը կայացել է ԵՏՀ-ի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանի նախագահությամբ:

«Աշխատանքն ակտիվացնելու համար, որը մեզ հանձնարարել են իրականացնել Միության երկրների նախագահները, անհրաժեշտ եմ համարում նախապատրաստել ավիաշինարարության ոլորտում համագործակցության խորացման միջոցառումների ծրագիր, ինչպես նաև առաջարկություններ մշակել այդ ոլորտում ԵՏՄ պետությունների կոոպերացիոն համագործակցության զարգացման վերաբերյալ ՝ հաշվի առնելով ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելու ոլորտի զարգացման գերակա ուղղությունները», – նշել է Արտակ Քամալյանը:

Այս նախաձեռնությունը քննարկվել է Միության երկրների ավիացիոն տեխնիկա արտադրող լիազորված մարմինների, ձեռնարկությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի աշխատակիցների հետ: