Այսօր առավոտյան Հայիթիի շրջանում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (ESMC)։ Տեղեկատվության համաձայն ՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լե Կե կոմունայից 40 կմ խորության վրա։ «7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայիթիի շրջանում։ Կանխատեսում ենք ցունամիի վտանգավոր ալիքներ», – ասված է NWS-ի հայտարարության մեջ։ Տեղական ԶԼՄ-ների …

