ՀՅԴ Հայ դատի Եգիպտոսի հանձնախմբից հայտնում են, որ Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների եգիպտական «Մաաթ» կենտրոնի միջազգային մարդասիրական իրավունքի բաժանմունքը հրապարակել է «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը ռազմական գործողությունների ընթացքում (Ղարաբաղյան պատերազմը որպես ուսումնասիրության առարկա)» փորձագիտական ուսումնասիրությունը։ Հեղինակները, միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ սկզբունքերի ու կարգավորումների՝ հատկապես «Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին» Ժնևի 1949 թ. կոնվենցիայի և վերջինիս 1977 …

